09 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մհեր Գրիգորյանի գրասենյակը նոր ղեկավար ունի

Մհեր Գրիգորյանի գրասենյակը նոր ղեկավար ունի

Սեպտեմբերի 4-ին Վիկտորյա Այդինյանն ազատվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից և նշանակվել վերջինիս գրասենյակի ղեկավար։ Որոշումը Մհեր Գրիգորյանի կողմից ստորագրվել է սեպտեմբերի 4-ին, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վիկտորյա Այդինյանին 2025 թվականի սեպտեմբերի 5-ից նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար»։

Եվս մեկ որոշմամբ՝ Էդգար Մկրտչյանն ազատվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։

Ռազմագերիներ