
Լուկաշենկոն կրկին պատրաստակամություն է հայտնել այցելել Հյուսիսային Կորեա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության Ազգային օրվա կապակցությամբ և հաստատել է երկիր այցելելու իր պատրաստակամությունը։ Այս մասին БелТА լրատվական գործակալությանը հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև հարաբերությունների զարգացման պատմությունը բարեկամության, բարոյական և մշակութային արժեքների նմանության սկզբունքների վրա հիմնված խաղաղ փոխգործակցության օրինակ է։
«Ջերմությամբ եմ հիշում Պեկինում մեր վերջին հանդիպումը։ Հաստատում եմ իմ պատրաստակամությունը այցելել ձեր երկիր երկու կողմերի համար հարմար ամենամոտ ժամանակում՝ միջպետական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար», – ասել է Լուկաշենկոն։