
Իսրայելի արտգործնախարարն առաջարկել է ստեղծել պաղեստինյան պետություն Ֆրանսիայում կամ Իսպանիայում
Իսրայելը մերժում է մի շարք արևմտյան երկրների, այդ թվում՝ Իսպանիայի և Ֆրանսիայի փորձերը՝ ճանաչելու Պաղեստինը որպես պետություն։ Այս մասին հայտարարել է Իսրայելի Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
Արտգործնախարարն առաջարկել է ստեղծել պաղեստինյան պետություն Ֆրանսիայում կամ Իսպանիայում։ «Մենք լիովին մերժում ենք պաղեստինյան ահաբեկչական պետություն ճանաչելու ներկայիս փորձերը, որոնք ուղղված են երկրի կենտրոնում գտնվող մեր փոքրիկ հողակտորի դեմ», – ընդգծել է Սաարը։