09 Սեպ
2025
33° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թաիլանդի նախկին վարչապետը կազատազրկվի

Թաիլանդի նախկին վարչապետը կազատազրկվի

Թաիլանդի գերագույն դատարանի որոշմամբ նախկին վարչապետ Թաքսին Շինավատրան մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել,  ինչը ևս մեկ հարված է երկրի ազդեցիկ քաղաքական դինաստիային․ գրում է BBCն։

Տարիներ շարունակ աքսորում ապրելուց հետո, երբ Շինավատրան 2023 թվականին վերադարձել էր Թաիլանդ, դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի և լիազորությունների չարաշահման համար։ Սակայն նրա պատիժը հետագայում կրճատվել է մինչև մեկ տարվա, և նա բանտախցում անցկացրել էր մեկ օրից էլ քիչ ժամանակ, քանի որ նրան արագ տեղափոխել էին հիվանդանոց՝ սրտի հետ կապված խնդիրներից բողոքելուց հետո։

Երեքշաբթի Գերագույն դատարանը որոշել է, որ հիվանդանոց տեղափոխումն անօրինական է, և որ 76-ամյա Շինավատրան պետք է իր պատիժը կրի բանտում։ Թաքսինը և նրա ընտանիքը գերիշխող դեր ունեն Թաիլանդի քաղաքականության մեջ՝ 2001 թվականին առաջին անգամ նրա՝ վարչապետ ընտրվելուց ի վեր։ Նրա դուստրը՝ Պեյթոնտարնը, զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը, սակայն անցյալ ամիս հեռացվել է պաշտոնից Կամբոջայի նախկին առաջնորդի հետ ունեցած հեռախոսային արտահոսքի պատճառով։

Ռազմագերիներ