06 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրիստոսի ամենամեծ արձանը՝ Հատիսի գագաթին

Քրիստոսի ամենամեծ արձանը՝ Հատիսի գագաթին

1700 աստիճան ու ճոպանուղի, որոնք այցելուներին կհասցնեն այն բարձունք, որտեղ տեղադրված է լինելու Փրկչի արձանը։ Նախագծով նախատեսվում է Հատիս լեռան գագաթին տեղադրել պատվանդան, որի վրա կլինի արձանը, իսկ պատվանդանը կծառայի որպես թանգարան, որտեղ ներկայացված կլինի Հիսուս Քրիստոսի կյանքն ու պատմությունը։ Արձանը տեղադրվելու է նախապես պլանավորված հատվածից մի քանի մետր այն կողմ՝ հաշվի առնելով, որ այդ հատվածում հայտնաբերվել է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց։ Նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանի խոսքով այն նպաստելու է Հայաստանի տնտեսության աճին՝ ավելացնելով զբոսաշրջիկների թիվը։ Ըստ Ծառուկյանի՝ Հատիսի տարածքում կկառուցվեն նոր ռեստորաններ, հյուրանոցներ, որոնք ոչ միայն լավ կանդրադառնան տնտեսության վրա, այլ նաև կստեղծեն աշխատատեղեր։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ