09 Սեպ
2025
32° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեպալի վարչապետ Օլին հրաժարական է տվել կոռուպցիայի դեմ բողոքների պատճառով

Նեպալի վարչապետ Օլին հրաժարական է տվել կոռուպցիայի դեմ բողոքների պատճառով

Նեպալի վարչապետ Շարմա Օլին երկուշաբթի հրաժարական է տվել, երբ կոռուպցիայի դեմ ցույցերը վերածվել էին բռնի գործողությունների: Ցույցերի ընթացքում 19 մարդ զոհվել է, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։

Բողոքի ակցիայի մասնակիցները դուրս գալով փողոց, անտեսել են պարետային ժամը, այրել մեքենաներ, քարեր նետել ոստիկանների վրա և հասել մայրաքաղաք Կատմանդուի կենտրոն։

Օլին նախ փորձել էր խաղաղ բանակցություններ նախաձեռնել, բայց դժգոհությունը չի թուլացել և նա հրաժարական է ներկայացրել: Ցուցարարների հիմնական մասը երիտասարդներն են, ովքեր կոչ են անում պայքարել կոռուպցիայի և տնտեսական վատ վիճակի դեմ։

Ռազմագերիներ