09 Սեպ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Apple-ը կներկայացնի իր ամենաբարակ iPhone 17-երի շարքը

Apple-ը կներկայացնի իր ամենաբարակ iPhone 17-երի շարքը

Apple ընկերությունն այսօր՝ իր ամենամյա արտադրանքի ցուցադրության ժամանակ, պատրաստվում է ներկայացնել ամենաբարակ iPhone-ը՝ iPhone 17 շարքը․ գրում է The Guardian-ը։ 

Ընկերությունը հեռախոսների նոր տարբերակը գովազդվում է «ապշեցուցիչ» անվանումով։

iPhone 17 շարքը, ինչպես սպասվում է, կներառի ստանդարտ, Pro և Pro Max տարբերակները, ինչպես նաև նորույթ՝ iPhone Air-ը:

Հեռախոսներից բացի, Apple-ը պլանավորում է ներկայացնել Apple Watch 11 շարքը և իր AirPods ականջակալների նորացված տարբերակը: Լուրեր են շրջանառվում, որ AirPods-ը հնարավոր է՝ ունենա ուղիղ թարգմանության հնարավորություն, ինչը Apple-ին կմոտեցնի իր մրցակից Google-ին, որը տարիներ առաջ թարգմանության գործառույթն ավելացրել էր իր Pixel Buds անլար ականջակալներին: 

Ռազմագերիներ