26 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանցիներին մտահոգում է աղբահանությունը, տրանսպորտը, բնապահպանական խնդիրները․ հարցում

Երևանցիներին մտահոգում է աղբահանությունը, տրանսպորտը, բնապահպանական խնդիրները․ հարցում

Երևանցիների 33,4 %-ին խիստ անհանգստացնում է մայրաքաղաքի աղբահանության
հարցը․ հարցումն իրականացրել է «Գելափ ինթերնեյշնլ ասոցացիան»։

Ասոցացիայի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ
Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երևանցիներին մտահոգող երկրորդ խնդիրը
տրանսպորտն է՝ 29%, բնապահպանական խնդիրները նշել են հարցվածների գրեթե 7%-ը, իսկ ճանապարհների
վատ վիճակն ու խցանումները` 10,5%-ը:

Քաղաքացիներն նաև հարցրել են՝ արդյոք Երևանի քաղաքապետի ընտրությունները կլինե՞ն արդար:
«Միանշանակ այո» պատասխանել է 16,1%-ը, «ավելի շուտ այո»` 28,9%-ը, «ավելի շուտ ոչ»
նշել են 19,5%-ը, «միանշանակ ոչ»` 32,1%-ը:

Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու
Տիգրան Ավինյանի օգտին քվեարկելու է 9,7 %-ը, Հայկ Մարությանի օգտին` 3,7 %-ը, «Հայաստան»
դաշինքի օգտին` 2,8%-ը, Հայաստանի Եվրոպական կուսակցության օգտին` 2,2%-ը:

Մանե Թանդիլյանին կընտրեն հարցված քաղաքացիների 2,2%-ը, Դավիթ Խաժակյանին` 2%-ը:

«Հանրային ձայն»-ից Արտակ Գալստյանի համար
պատրաստ է քվեարկել հարցվածների 1,4%-ը, ՀՀԿ-ին` 1,2%-ը, Վիկտոր Մնացականյանին`
1,1%-ը, Արտակ Զեյնալյանին` 0,9%-ը, Նատալյա Ռոտենբերգին` 0,7%-ը:

Ընտրություններին չեն մասնակցելու 19,2%-ը,
ոչ մեկին չեն ընտրելու 11%-ը:

Հարցումներն անցկացվել են հուլիսի 27-ից մինչև
օգոստոսի 5-ը: