
Քաղաքը շտապ լքելու հրաման է տվել Նեթանյահուն Գազայի բնակիչներին. միջազգային լրահոսն՝ ամփոփ
Գազայում վիճակը առավել քան լուրջ է: Նեթանյահուն տարածքը շտապ լքելու հրաման է տվել: Իսրայելը պատրաստվում է ուժեղացնել օդային հարվածները Գազայի գոտում:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքով էլ «Ուժգին փոթորիկ է հասնելու Գազայի երկինք և ահաբեկչական աշտարակների տանիքները կցնցվեն»:
Բնակիչների խոսքով՝ իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազան և զրահամեքենաներ պայթեցրել քաղաքի փողոցներում։ ՀԱՄԱՍ-ն էլ հայտարարել է, որ ուսումնասիրում է ԱՄՆ-ի վերջին հրադադարի առաջարկը, որը ներկայացվել էր կիրակի: