
3 կմ երկարությամբ շտրուդել` խորվաթական գյուղերից մեկում
Խորվաթիայի Յաշկովո փոքրիկ գյուղը կրկին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում․ գյուղում թխել են 3136 մետր երկարությամբ շտրուդել․ գրում է Euronews-ը։
Գյուղն առաջին անգամ հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում տասը տարի առաջ՝ պատրաստելով խմորեղեն, որի երկարությունը շտրուդելի գրեթե կեսի չափ էր։
Շտրուդելի փառատոնի ժամանակ հազարավոր այցելուներ դիտում էին, թե ինչպես են հացթուխները չորս ժամից ավելի աշխատում՝ աղանդերը պատրաստելու համար։
Խմորեղենը պատրաստելու համար պահանջվել է երկու տոննա ալյուր, երկու տոննա խնձոր և 30 կիլոգրամ դարչին։