10 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեպալում ցուցարարները հրկիզել են վարչապետի նստավայրն ու խորհրդարանի շենքը․ Reuters

Նեպալում ցուցարարները հրկիզել են վարչապետի նստավայրն ու խորհրդարանի շենքը․ Reuters

Ցուցարարները հրկիզել են Նեպալի հեռացող վարչապետ Շարմա Օլիի նստավայրը․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Օլիի օգնականին։

Հեռուստատեսային կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարները ներխուժում տարածք և թալանում այն՝ կոտրելով պատուհանները, կահույքը, նախքան նստավայրը հրկիզելը:

Անվտանգության ուժերը, որոնք թվաքանակով զիջում էին ցուցարարներին, հետևում էին մի քանի մետր հեռավորությունից:

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութում երևում է, թե ինչպես են ցուցարարները հարձակվում 2021-2022 թվականներին երկրի վարչապետ Շեր Բահադուր Դեուբայի և նրա կնոջ՝ Օլիի օրոք արտաքին գործերի նախարար Արզու Ռանայի վրա։

Reuters-ը, սակայն, նշում է, որ չի կարողացել ստուգել տեսանյութերի իսկությունը։

Ականատեսները պատմել են, որ Սինգհա Դուրբար շրջանը, որտեղ գտնվում են վարչապետի գրասենյակը և այլ նախարարություններ, ինչպես նաև խորհրդարանի շենքը, հրդեհվել են։

Ռազմագերիներ