10 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի վարչապետը Մակրոնին է հանձնել  հրաժարականի դիմումը և լքել Ելիսեյան պալատը

Ֆրանսիայի վարչապետը Մակրոնին է հանձնել հրաժարականի դիմումը և լքել Ելիսեյան պալատը

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն լքել է Ելիսեյան պալատը, որտեղ Մակրոնին հանձնել է հրաժարականի դիմումը․ տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Ֆրանսիայի վարչապետը  հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ նրա կառավարությունը պարտվեց Ազգային ժողովում անցկացված վստահության քվեարկությանը։ Սա ստեղծում է նոր քաղաքական ճգնաժամ և դնում նախագահ Էմանուել Մակրոնի վրա նոր կառավարության ձևավորման ծանր պատասխանատվություն։

Սեպտեմբերի 8-ին կայացած վստահության քվեարկության արդյունքներով՝ Բայրուի կառավարությունը պարտվեց 364 ձայնով ընդդեմ 194-ի։ Քվեարկությունը նախաձեռնել էին ընդդիմադիր ուժերը՝ մեղադրելով կառավարությանը տնտեսական քաղաքականության ձախողման և հարկային բարեփոխումների շուրջ խորացող ճգնաժամի մեջ։

Քվեարկությունից հետո Ազգային ժողովում իրավիճակը լարված էր․ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ժողովրդի դժգոհությունը չի կարելի անտեսել:

Բայրուն վարչապետ էր նշանակվել 2024թ.-ի դեկտեմբերին:

Ռազմագերիներ