
Լոնդոնի մետրոյում քառօրյա գործադուլ է աշխատանքային շաբաթվա կրճատման պահանջով
Երկրորդ օրն անընդմեջ Լոնդոնի մետրոյի աշխատանքները գրեթե ամբողջությամբ դադարեցված են․ գրում է Euronews-ը։
Երթևեկությունը դադարեցվել է Մեծ Բրիտանիայի երկաթուղային, ծովային և տրանսպորտային աշխատողների ազգային արհմիության (RMT) հայտարարած չորսօրյա գործադուլից հետո, որը սկսվել է երկուշաբթի։ Գործադուլին մասնակցում են արհմիության մոտ 10,000 անդամներ։
Աշխատակիցները գործադուլ են անում աշխատանքային շաբաթվա կրճատման պահանջով։
Միջադեպը խաթարել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում միլիոնավոր մարդկանց տեղաշարժը:
Նշվում է, որ գործադուլը կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ի երեկոն։