09 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սննդի անվտանգության տեսչական մարմինը սննդի օբեկտը փակելու մասին է հայտնում, ձեռնարկատերը՝ հերքում այն

Սննդի անվտանգության տեսչական մարմինը սննդի օբեկտը փակելու մասին է հայտնում, ձեռնարկատերը՝ հերքում այն

Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ կասեցվել է  «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Ըստ հաղորդագրության՝ ստուգմամբ պարզվել է, որ սննդի կետում խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

ABCmedia-ի հետ զրույցում «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի ձեռնարկատեր Զավեն Շախիկյանը ասել է՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, դեռ ստուգումներ են անցկացնում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին Տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին  բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակներում նմուշառում էր կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցցայից:

Ռազմագերիներ