
Մանուել Պետրոսյանը` շախմատի Ղազախստանի գավաթի հաղթող
Գրոսսմայստեր Մանուել Պետրոսյանը
դարձել է Ղազախստանի գավաթի հաղթող: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Շախմատի
ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
«Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Եզրափակիչ խաղափուլում
Մանուելը 1.5:0.5 հաշվով հաղթել է իրանցի գրոսմայստեր Դանեշվար Բարդիային:
Շնորհավորում ենք Մանուելին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,-
ասվում է հաղորդագրության մեջ։