Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին
Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն
է ուղարկել Արցախի նորընտիր ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
«Կարևոր այս պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից
ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի
հետևանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ»,-ասված
է Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձում:
Վեհափառը Դավիթ Իշխանյանին մաղթել է ուժ, կարողություն և տոկունություն՝
հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ
ու անկախ կյանքի: