26 Նոյ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ առանձնաբար չեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ առանձնաբար չեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։

ԳՄ-ից նշել են, որ սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու
ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի
առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում:

«Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել
է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական
ցանկով: Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ.
Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար
իր համամասնական ցանկի առաջադրումը»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կուսակցությունը հավելյալ հայտարարություն կտարածի՝
առաջադրումներից ու թեկնածուների հրապարակումից հետո։