10 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ցույցեր են. տասնյակ ձերբակալվածներ կան

Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ցույցեր են. տասնյակ ձերբակալվածներ կան

Ֆրանսիայում «Block Everything» (Արգելափակիր ամեն ինչ) շարժման անդամները երեքշաբթի ցույցեր են կազմակերպել մայրուղիներում, ինչը խանգարել է երթևեկությանը. գրում է Reuters-ը, նշելով, որ անվտանգության ուժերը ձերբակալել են տասնյակ մարդկանց և տարածվել ամբողջ երկրում՝ իրավիճակը վերահսկելու համար։

«Block Everything» շարժումը տեղեկություններ է տարածել սոցիալական ցանցերում և համեմատվում է 2018 թվականին երկրում անցկացված բողոքի նոտայի հետ, որը սկսվել էր վառելիքի գների բարձրացումից, բայց հետո վերածվել էր լայն հակակառավարական շարժման՝ ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական ծրագրերի։

Այ շարժումը սկզբում ստեղծել են աջակողմյան խմբերը, իսկ հետո վերահսկողությունը ստանձնել է ձախ և ծայրահեղ ձախ ուժերը։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ քաղաքական համակարգը այլևս չի ծառայում իրենց նպատակներին։

Ցույցերը տեղի են ունենում Ֆրանսիայի քաղաքական անկայունության ֆոնին. երկու օր առաջ խորհրդարանը անվստահություն է հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրոյին, իսկ Մակրոնը նշանակել է իր հինգերորդ վարչապետին՝ Սեբաստիան Լեկորնուին։ Ձախակողմյան «France Unbowed» կուսակցությունը պատրաստվում է անվստահության հայց ներկայացնել, իսկ ծայրահեղ աջ՝ «National Rally»-ն հայտարարել է, որ ներկայում պատրաստ է գործակցել Լեկորնուի հետ։

Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոիի խոսքով, Փարիզում այս ցույցերի հետևանքով ձերբակալվել է  75 մարդ:  Այլ քաղաքներում, այդ թվում՝ Մարսել, Մոնպելյե, Նանթ և Լիոն, նույնպես տեղի են ունեցել բողոքի ցույցեր և խաթարել երթևեկությունը: Երկրի տարբեր շրջաններում ներգրավվել է մոտ 80,000 անվտանգության աշխատակից, այդ թվում՝ 6,000-ը Փարիզում։

Նախարարը զգուշացրել է, որ բողոքի ակցիաները կարող են տարածվել ամբողջ երկրով։

Ռազմագերիներ