10 Սեպ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախկին ռեփերը Նեպալի վարչապետի պաշտոնի հավակնորդներից է

Նախկին ռեփերը Նեպալի վարչապետի պաշտոնի հավակնորդներից է

Կատմանդուի 35-ամյա քաղաքապետ Բալենդրա Շահը, որը նախկինում ռեփեր է եղել, երիտասարդների շրջանում դարձել է երկրի ժամանակավոր կառավարության ղեկավարի ֆավորիտը այն բանից հետո, երբ Նեպալում սկիզբ առած ցույցերը հանգեցրին երկրի 73-ամյա վարչապետ Խադգա Պրասադ Շարմա Օլիի հրաժարականին գրում է Reuters գործակալությունը։

Երիտասարդ քաղաքապետը, որը ակտիվ է Instagram-ում և հաճախ է հայտնվում հանրության մեջ մուգ բլեյզերով և արևային ակնոցներով, երկրում տեղի ունեցած մահացու բողոքի ցույցերից հետո հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։

«Դու պետք է լինես մեր նոր վարչապետը։ Կեցցե՛ Նեպալը», – X-ի գրառման մեջ ասել է սոցցանցի օգտատեր Ռեվանտ Ադհիկարին, որը շատերից մեկն էր, ովքեր կոչ էր արել Շահին առաջադրվել վարչապետի պաշտոնում և, ի վերջո, փոխարինել Օլիին։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Նեպալում կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերը, որոնց զոհ դարձավ 19 մարդ, կազմակերպվել էին «Gen Z Nepal» խմբի կողմից։ Խմբին սատարում է երկրի 30 միլիոն բնակչության կեսից ավելին, ովքեր 30 տարեկանից փոքր են։

Ռազմագերիներ