10 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիան չի մասնակցի 2026 թվականի «Եվրատեսիլ»-ին, եթե չարգելվի Իսրայելի մասնակցությունը

Իսպանիան չի մասնակցի 2026 թվականի «Եվրատեսիլ»-ին, եթե չարգելվի Իսրայելի մասնակցությունը

Իսպանիայի մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասունը միացել է Սլովենիայի ազգային հեռարձակողին՝ սպառնալով հետ կանչել իրենց երկրի մասնակցությունը «Եվրատեսիլ 2026»-ին, եթե Իսրայելին չարգելեն մասնակցել մրցույթին գրում է Euronews-ը։

«Չեմ կարծում, որ մենք կարող ենք ընդունել Իսրայելի մասնակցությունը միջազգային միջոցառումներին, կարծես ոչինչ չի կատարվում», – հայտարարել է Ուրտասունը։ TVE հեռուստաալիքի եթերում նախարարն ասել է, որ Իսրայելի մասնակցությունը մրցույթին չի կարելի հանդուրժել՝ հավելելով, որ «Եվրատեսիլի դեպքում մասնակցում է ոչ թե առանձին արտիստ, այլ մեկը, ով ներկայացնում է տվյալ երկրի քաղաքացիներին»։

Ուրտասունը հիշեցրել է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախկինում կոչ էր արել Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU), որը կազմակերպում է «Եվրատեսիլ» երգի մրցույթը, հեռացնել Իսրայելին միջազգային մրցույթից։

Ռազմագերիներ