Մոսկվայի մարզում 2 անօդաչու է ոչնչացվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխել
է անօդաչու թռչող սարքերով Մոսկվայի մարզում Կիևի հարձակման փորձը։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ ԱԹՍ-ները ոչնչացվել
են։
«Այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքի երկնքում կանխվել է Կիևի վարչակարգի
փորձը՝ ահաբեկչական գործողություն իրականացնել անօդաչու թռչող սարքերով։ ՀՕՊ համակարգերի
միջոցով ոչնչացվել է երկու ԱԹՍ», – գրված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Վերջին ամիսներին ռուսական կողմից Մոսկվայի մարզում ուկրաինական
ԱԹՍ-ների հարձակումները կանխելու մասին մի քանի հայտարարություն է եղել։