
Ֆրանսիայում զինված հարձակում է տեղի ունեցել վարժարանի վրա․ 2 մարդ վիրավորվել է
Ֆրանսիայի հարավում զինված հարձակում է տեղի ունեցել վարժարանում, որի հետևանքով տուժել է երկու մարդ․ հաղորդում է տեղական Nice Matin պարբերականը։
Տուժածներից մեկը 16-ամյա աշակերտ է, մյուսը՝ 52-ամյա ուսուցիչ։ Նշվում է, որ նրանցից մեկը ծանր վիրավորում է ստացել։
Նախնական տվյալներով՝ հարձակվողը եղել է վարժարանի նախկին աշակերտ։
Ավելի վաղ պատանին դանակով հարձակում էր գործել Ֆրանսիայի Նանտ քաղաքի դպրոցներից մեկում։ Դեպքի հետևանքով մեկ մարդ մահացել էր։
Հանցագործը 15 տարեկան պատանի է, ով մինչ այդ իրավապահներին հայտնի չէր։ Նրան չեզոքացրել են ուսուցիչները՝ մինչև ոստիկանության ժամանումը։