
Ագրեսիա՝ Լեհաստանի սահմանից ներս
«Ագրեսիայի ակտ» Ռուսաստանից․ Լեհաստանի որակումն է իր օդային տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու մասին։ Կան վնասված օբեկտներ, իսկ միջադեպի կապակցությամբ՝ երկրի մի մասի, այդ թվում՝ Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանի վրայով օդային տարածքը ժամանակավորապես փակվել է։ Լեհաստանը միանգամից դիմել է ՆԱՏՕ-ին, ԵՄ-ը դեպքը դապապարտելու և Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը՝ դաշինքի անդամ պետությունների միջև խորհրդակցություններ սկսելու համար: