11 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին

Իսրայելի պաշտպանության բանակը օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում և Ալ-Ջաուֆ նահանգում գտնվող հուսիների օբյեկտներին․ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել հուսիների ռազմական թիրախներին, այդ թվում՝ զինյալների ռազմական ճամբարներին, հասարակայնության հետ կապերի ռազմական շտաբին և վառելիքի պահեստին։ Դա եղել է «հուսիների կողմից Իսրայելի տարածքի հրետակոծության պատասխանը»:

Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Սանայում գործել են Իսրայելի հարձակումներին հակազդող հակաօդային պաշտպանության համակարգերը: Լրատվամիջոցի տվյալներով՝ Իսրայելը նաև հարվածել է Ալ-Ջաուֆ նահանգի Ալ-Հազմ շրջանում գտնվող կառավարական համալիրին։

Ռազմագերիներ