Առանց միջնորդների և երաշխիքների բանակցություններին Արցախի մասնակցության կոչերը օժանդակություն են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը․ Արայիկ Հարությունյանը դիմել է միջազգային հանրությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է միջազգային
հանրությանը։
Հարությունյանն իր կոչում
անդրադարձել է վերջերս Բերձորի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքին՝ պնդելով,
որ այն մարդասիրական բոլոր նորմերից դուրս է։
«Ստեփանակերտ-Բաքու երկխոսության
վերաբերյալ Ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր
արատները լեգիտիմացնելու փորձ է։ Առանց միջնորդների և գործուն երաշխիքների նման բանակցություններում
Արցախի մասնակցությունը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք, որպես օժանդակություն
Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը», – այս մասին ասել է ԱՀ նախագահն իր
կոչում։
Հարությունյանն իր խոսքում
դիմել է նաև Սփյուռքին՝ հորդորելով իրենց երկրներում ևս պայքարել Արցախում ստեղծված
իրավիճակի դեմ։