11 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՍԱ-ն արգելում է Չինաստանի քաղաքացիերին աշխատել իր տիեզերական ծրագրերում

ՆԱՍԱ-ն արգելում է Չինաստանի քաղաքացիերին աշխատել իր տիեզերական ծրագրերում

ՆԱՍԱ-ն սկսել է արգելել վավեր վիզաներ ունեցող Չինաստանի քաղաքացիներին միանալ իր ծրագրերին, ինչն ընդգծում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև սրվող տիեզերական մրցավազքը․ գրում է The Guardian-ը։

Լուրը հաստատվել է ԱՄՆ կառավարական գործակալության կողմից։

«ՆԱՍԱ-ն ներքին գործողություններ է ձեռնարկել Չինաստանի քաղաքացիների վերաբերյալ, այդ թվում՝ սահմանափակել է իր օբյեկտներին, նյութերին և ցանցին ֆիզիկական և կիբերանվտանգային հասանելիությունը՝ իր աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար», – հայտարարել է ՆԱՍԱ-ի մամուլի քարտուղար Բեթանի Սթիվենսը։

Bloomberg-ի տվյալներով՝ Չինաստանի քաղաքացիներին նախկինում թույլատրվում էր աշխատել որպես պայմանագրայիններ կամ ուսանողներ, բայց ոչ որպես աշխատակիցներ։

Սակայն սեպտեմբերի 5-ին մի քանի անձինք լրատվամիջոցին հայտնել են, որ հանկարծակի արգելափակվել է իրենց հասանելիությունը տեղեկատվական համակարգերին։

Քայլը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Չինաստանի դեմ ուղղված հռետորաբանության սրման ֆոնին։ ԱՄՆ-ն և Չինաստանը մրցակցում են Լուսին անձնակազմ ուղարկելու համար։

 

Ռազմագերիներ