
Անորոշ առևտրային միջավայրը եվրոպական ավտոարդյունաբերությունը մղել է դեպի խորացող ճգնաժամ
Եվրոպական ավտոարդյունաբերությունը ճգնաժամի մեջ է վաճառքի տեմպերի թուլացման, էներգակիրների բարձր գների, համաշխարհային մրցակցության և անորոշ առևտրային միջավայրի պատճառով․ գրում է Euronews–ը։
Ինչպես վերջերս իր հայտարարության մեջ նշեց ԵՄ արդյունաբերության ղեկավար Ստեֆան Սեժուրնեն, Եվրոպայի ավտոարդյունաբերությունը «մահացու վտանգի տակ է»։
Ամենահրատապ մարտահրավերներին անդրադառնալու համար ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ուրբաթ Բրյուսելում կհյուրընկալի ավտոմոբիլային ոլորտի բարձրաստիճան ղեկավարներին։
Սա կլինի այս տարվա նմանատիպ երրորդ և վերջին ճգնաժամային հանդիպումը, որը Հանձնաժողովի կողմից անվանված «Ավտոմոբիլային արդյունաբերության ապագայի վերաբերյալ ռազմավարական երկխոսություն» ծրագրի մի մասն է։