11 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհաստանը դաշնակիցներից ՀՕՊ համակարգեր է խնդրել․ Bloomberg

Լեհաստանը դաշնակիցներից ՀՕՊ համակարգեր է խնդրել․ Bloomberg

Լեհաստանը իր արևմտյան դաշնակիցներից լրացուցիչ օդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր է խնդրել՝ իր տարածքն ավելի լավ պաշտպանելու համար․ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Վարշավայի խնդրանքը ներկայացվել է այն բանից հետո, երբ հարևան Ուկրաինայի վրա զանգվածային օդային հարվածի ժամանակ անօդաչու թռչող սարքերը «ներխուժել են» երկիր։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Լեհաստանը իր տարածքում խոցել է առնվազն 23 անօդաչու թռչող սարք։ Վարչապետ Դոնալդ Տուսկը միջադեպի համար մեղադրել է Ռուսաստանին և խորհուրդ է խնդրել դաշնակիցներից՝ համաձայն ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի:

Ռազմագերիներ