
Կանադայում մեքենան մխրճվել է մանկապարտեզի մեջ, ինչի հետևանքով երեխա է մահացել
Կանադայում մեքենան մխրճվել է մանկապարտեզի շենքի մեջ․ զոհվել է մեկ երեխա, ևս 9-ը վիրավորվել են. գրում է The Associated Press–ը։
Նշվում է, որ զոհված տղան 1․5 տարեկան էր։ Վթարի հետևանքով վիրավորում ստացած մյուս երեխաները 18 ամսականից մինչև 3 տարեկան են:
Յորքի տարածաշրջանային ոստիկանությունը մամուլի ասուլիսում հայտնել է, որ մանկապարտեզի երեք աշխատակից նույնպես վիրավորվել է:
Դեպքի վայրում ձերբակալվել է մեքենայի մոտ 70 տարեկան վարորդը։ Ոստիկանության նախնական վարկածով՝ դեպքը պլանավորված հանցագործություն չի եղել։