11 Սեպ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԺ-ն վավերացրեց Ղազախստանի հետ առանց վիզա ռեժիմի համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց Ղազախստանի հետ առանց վիզա ռեժիմի համաձայնագիրը

Հայաստանի խորհրդարանը 93 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներով վավերացրեց Ղազախստանի հետ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:

Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կարող են Ղազախստանում և Հայաստանում առանց վիզայի մնալ 90 օր։ Դրանից հետո հնարավոր կլինի ձևակերպել ժամանակավոր կացության թույլտվություն, օրինակ՝ աշխատանքի, ուսման, բուժման և այլն:

Բացի այդ, Հայաստանի և Ղազախստանի միգրացիայի ոլորտի պետական ​​մարմինները տեղեկատվություն կփոխանակեն իրենց տարածքներում գտնվող կողմերի քաղաքացիների, միգրացիոն օրենսդրության խախտումների և այլնի վերաբերյալ։ Ղազախստանի կողմից դա ներքին գործերի նախարարությունն ու աշխատանքի նախարարությունն են, հայկական կողմից՝ ոստիկանությունը, ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Ղազախստանի խորհրդարանը համաձայնագիրը վավերացրել էր սեպտեմբերի 3-ին։

 

Ռազմագերիներ