Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ռուսաստանն ու Սաուդյան
Արաբիան համատեղ հայտարարություն են ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան
Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի միջև տեղի ունեցած բանակցությունների
արդյունքներով Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարությունում
նշված է, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան կընդլայնեն համագործակցությունը նավթի
ու գազի ոլորտում։ Առանձին կետով նշել է, որ երկու երկրները հանդես են գալիս պաղեստինյան
տարածքներում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին։
Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են նաև ընդլայնել ռազմական համագործակցությունը՝
«հանուն երկու երկրների ընդհանուր շահերի»։
ՌԴ նախագահ Վլադիմիր
Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը քննարկել են
նաև Իրանի վերաբերյալ հարցեր։ Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը ողջունում
է Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։