Օպերայի և բալետի ազգային թատրոնը նոր տնօրեն ունի
Այսօր ավարտվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային
ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի 2-րդ փուլը, որի ժամանակ
հաղթող է ճանաչվել Կարեն Դուրգարյանը։
Առաջին փուլը հաղթահարել էին Լիլիթ Պետրոսյանը և Կարեն Դուրգարյանը,
վերջինը նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
ABC Media-ի հետ զրույցի ժամանակ ԿԳՄՍՆ խոսնակն ասաց, որ hարցացրույցի
փուլը 2-ն էլ հաղթահարել են, բայց քվեարկության արդյունքում, որոշվեց, որ հաղթող պետք
է ճանաչվի Կարեն Դուրգարյանը, քանի որ Դուրգարյանը ստացել էր` 80 միավոր, իսկ Լիլիթ
Պետրոսյանը` 59 միավոր:
Նախարարությունից տեղեկացրին նաև, որ աշխատանքային 3 օրվա ընթացքում
տեղի կունենա Դուրգարյանի հրամանագրումը: