27 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայքարելու ենք, մտնենք Արցախ ու սնունդ հասցնենք ժողովրդին․ ակցիա՝ Կառավարության մոտ

Պայքարելու ենք, մտնենք Արցախ ու սնունդ հասցնենք ժողովրդին․ ակցիա՝ Կառավարության մոտ

Արցախյան պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անում
Կառավարության մոտ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։

«Մենք չենք եկել այստեղ նկարվենք, գնանք, եկել ենք լուրջ գործողությունների։
Պետք է բացենք Արցախի ճանապարհն ու սնունդ հասցնենք մեր ժողովրդին, պատերազմով կմտնենք
Արցախ, կվերականգնենք մեր կորցրած ինքնասիրությունը։ Պայքարելու ենք, մտնենք Արցախ։
Պատերազմելու ենք Կառավարության, հետո էլ թուրքի դեմ։ Զենքի ուժով ենք բացելու Հակարիի
կամուրջը։ Զենք եմ ուզում, տվեք գնամ Արցախ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում
հայտարարեց «Խաչակիրներ» կամավորական ջոկատի հրամանատարը։

Ակցիայի մասնակիցները կոչով դիմել են Նիկոլ Փաշինյանին․ «Սա ոչ
թե Կառավարության շենք է, այլ իմ հայրենիքը, իմ պետության մայրաքաղաքը։ Ես ինքնաբուխ
հասել եմ այստեղ։ Ելք պետք է գտնենք, մենք մեկ թշնամի ունենք՝ թուրքը»։

Ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը հայտնել է, որ իրենց Կառավարության
շենքում արդեն սպասում են։ Շենքից դուրս գալուց հետո ակցիայի մասնակիցներից մեկը տեղեկացրեց

«Կառավարության ներկայացուցիչ չէր եկել, ուղղակի մարդ էր եկել,
որ մեր ասածը փոխանցեր, ասեցին՝ ձեր պահանջը ներկայացրեք մենք փոխանցենք։ Մենք էլ մինչև
ժամը 18։00 ժամանակ տվեցինք, որ մեր հարցերին պատասխանեն, եթե այդ ֆուռերը չեն հասնելու
Արցախ՝ մնացածը մենք գիտենք»։

«Խաչակիրների» հրամանատարի խոսքով, եթե մինչև իրենց տված ժամանակահատվածը
Արցախի ճանապարհը չբացվի, սնունդը չմտնի Արցախ, ապա իրենք այդ ճանապարհը կբացեն։