12 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջորջիո Արմանիի կտակը հրահանգում է նորաձևության ապրանքանիշը փուլ առ փուլ վաճառել մեկ գնորդի

Ջորջիո Արմանիի կտակը հրահանգում է նորաձևության ապրանքանիշը փուլ առ փուլ վաճառել մեկ գնորդի

Իտալական նորաձևության հսկա Ջորջիո Արմանիի կտակի համաձայն՝ նրա ժառանգները 18 ամսվա ընթացքում պետք է վաճառեն Իտալական նորաձևության տան 15% բաժնեմասը, իսկ ավելի ուշ՝ նրա մահից երեքից հինգ տարի անց, նույն գնորդին փոխանցեն ևս 30%-ից մինչև 54.9%․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր կողմից ուսումնասիրված կտակի պատճենին։

Հակառակ դեպքում՝ ընկերության բաժնետոմսերը կվաճառվեն ֆոնդային շուկայում:

Կտակում նաև նշվում է, որ առաջնահերթությունը պետք է տրվի «LVMH»-ին, «L’Oreal»-ին կամ «EssilorLuxottica»-ին։ Ժառանգները կարող են դիտարկել նորաձևության այլ ընկերություններ ևս, որոնց հետ Արմանիի ընկերությունը առևտրային կապեր ունի։

Արմանին իր ընկերության միակ խոշոր բաժնետերն էր։ Ընկերությունը նա հիմնադրել էր իր հանգուցյալ գործընկեր Սերջիո Գալեոտիի հետ՝ 1970-ականներին։

Ռազմագերիներ