12 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի անօդաչուների հարձակումը սպառնալիք է Եվրոպայի համար. Լեհաստանի  վարչապետ

Ռուսաստանի անօդաչուների հարձակումը սպառնալիք է Եվրոպայի համար. Լեհաստանի վարչապետ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանից Լեհաստանի օդային տարածք ներխուժած անօդաչուները վտանգավոր են ոչ միայն Լեհաստանի համար, այլև ամբողջ Եվրոպայի. գրում է Euronews-ը:

«Այս անօդաչուների հարվածը ուղղված չէր միայն Լեհաստանին, այլև սպառնալիք էր եվրոպական պետությունների համար»,– ասել է նա։

Միջադեպի ժամանակ 19 ռուսական անօդաչու ներխուժել էր Լեհաստանի տարածք, որոնցից մի քանիսը աչնչացվել են։

Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի զինվորականները Ուկրաինայում կսովորեն անօդաչուներից պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ։ Նա նշել է, որ Ուկրաինայի փորձը հակազդելու անօդաչուներին լավագույնն է, քանի որ դրանք փորձարկվել են իրական մարտադաշտում։

Վարչապետը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը հերքում է իր մասնակցությունը, պնդելով, թե անօդաչուները եկել են Ուկրաինայից, սակայն Տուսկը դա որակել է որպես ապատեղեկատվություն։

«Լեհաստանի հավաքած տեղեկությունները հստակ ցույց են տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունն ամբողջապես պատասխանատու է օդային տարածքի խախ

Ռազմագերիներ