
Ֆլորիդայում մեկնարկել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի գործով դատավարությունը
Մեկնարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններից մոտ երկու ամիս առաջ Ֆլորիդայի գոլֆի դաշտում Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով մեղադրվող Ռայան Ռութի դատավարությունը։
59-ամյա Ռութը հրաժարվել է փաստաբանից և որոշել է ինքնուրույն պաշտպանել իրեն, ինչը հաստատել է դատավոր Էայլին Քենոնը։
Մեղադրյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքներից 5-ը, որոնցից մեկը՝ նախագահի թեկնածուի դեմ մահափորձը, կարող է հանգեցնել ցմահ ազատազրկման։
Դատավարության ընթացքում Ռայան Ռութը հանդես է եկել բացման ելույթով, որտեղ անդրադարձել է մարդկության պատմությանը և համաշխարհային հակամարտություններին, ինչն ընդհատել է դատավորը՝ պահանջելով «պահպանել դատարանի արժանապատվությունը»։ Դատախազության 45 րոպեանոց ելույթից հետո սկսվել է վկաների ցուցմունքների փուլը։
Դատական այս գործընթացն ընթանում է այն փուլում, երբ ԱՄՆ-ում քաղաքական բռնության վերաբերյալ մտահոգություններն աճում են հատկապես ընդդիմադիր գործիչ Չարլի Քըրքի սպանությունից հետո։
Հիշեցնենք, որ Ռայան Ռութը մեղադրվում է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի համար, որը տեղի է ունեցել 2024թ․ սեպտեմբերին, երբ վերջինս քարոզարշավի էր մասնակցում Ֆլորիդայի գոլֆի դաշտում։ Ռութը զինված է եղել և ըստ մեղադրանքի՝ պատրաստվել է հարձակման, սակայն նրան նկատել է գաղտնի ծառայության աշխատակիցն ու ձերբակալել։