11-օրյա լիակատար արգելափակումից հետո 11 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ ԲԿ-ներ
Այսօր՝ օգոստոսի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական
բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն
ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ
և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ 11-օրյա լիակատար
արգելափակումից հետո։
Նշված բուժառուներից 9-ը ստանում են ծրագրային
հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում
ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև, իսկ մյուս 2 բուժառուները
քաղցկեղի պատճառով գտնվում են ծանր վիճակում:
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով
Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական
պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում
է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը
Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի
Հանրապետություն և Արցախ վերադարձին: