12 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս իշխանության հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է․ երիտասարդների ակցիան՝ ընդդեմ Թուրքիայի ներկայացուցչի այցի

Այս իշխանության հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է․ երիտասարդների ակցիան՝ ընդդեմ Թուրքիայի ներկայացուցչի այցի

ՀՅԴ ևՀանրապետական կուսակցությունների երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ «Թուրքիայի բոլոր պահանջները բավարարող» իշխանության գործողությունների։

Նշենք, որ այս պահին Երևանում է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը։

Երիտասարդները Բաքվում գերության մեջ գտնվող անձանց լուսանկարներով պաստառներ և Արցախի դրոշներ են պարզել։

«Մենք դեմ ենք այս ուրացման քաղաքականությանը։ Թուրքիայի քաղաքականությունը 110 տարի առաջ և այսօր չի փոխվել։ Թուրքիան ուղղակի մասնակիցն է Հայաստանի և Արցախի դեմ տեղի ունեցած ագրեսիայի։ Ցեղասպանության զոհերի հիշատակը սակարկման ենթակա չէ։ Հայաստանում կա սերունդ, որ պահանջում է Ցեղասպանության ճանաչում և հատուցում։ Այս իշխանությունների հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է»,- ասել է ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունն այսօր Հայաստան է ժամանել՝ հատելով հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այցի նպատակը Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է։

Ռազմագերիներ