
Էկվադորում պահանջում են նախագահի հրաժարականը․ մարդիկ ողողել են փողոցները
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում հինգշաբթի բախումներ են տեղի ունեցել նախագահ Դանիել Նոբոայի կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ․ գրում է Euronews-ը։
Ցուցարարները պահանջում են Նոբոայի հրաժարականը աշխատատեղերի և աշխատավարձերի կրճատման քաղաքականության պատճառով։
Իշխանությունները արցունքաբեր գազ են կիրառել հրապարակում հավաքված ցուցարարների դեմ։ Բախումները հանգեցրել են ցույցերի վաղաժամ ավարտին:
Նոբոայի ձեռնարկած միջոցառումները դարձել են պետական հատվածում հազարավոր աշխատատեղերի կրճատումների պատճառ։
Կառավարությունը հայտարարել է, որ իր առաջնահերթությունը մնում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարը։