27 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի պետնախարարը 1 օր ժամանակ է տվել մսամթերքի գները կարգավորելու համար, հակառակ դեպքում կդիմի կտրուկ քայլերի

Արցախի պետնախարարը 1 օր ժամանակ է տվել մսամթերքի գները կարգավորելու համար, հակառակ դեպքում կդիմի կտրուկ քայլերի

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը խոսել է շուկայում իրացվող
չնչին քանակի մսամթերքի վաճառքի գների մասին։

«Շուկայում իրացվող ապրանքների իրացման գների կարգավորման ամենաթեժ
պահին արձանագրվել է դեպք, երբ վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատակիցը անձամբ
էր զբաղվում ապրանքների թանկ վերավաճառմամբ: Այդ պատճառով, այդպիսի խնդիրների պայմաններում
շարունակաբար վերանայում ենք մեր մոտեցումներն ու անդադար պայքար տանում մեր միջավայրում
գոյություն ունեցող չարաշահումների ու չարաշահողների դեմ։ Այդպիսի դեպքերից են վերջին
օրերին կրկին սանձարձակության հասած՝ բնակչության, հատկապես տարեցների, հղիների ու
երեխաների տարրական դիմադրողականությունը պահպանելու համար շուկայում իրացվող չնչին
քանակի մսամթերքի գները:»,-գրել է պետնախարարը։

Նա տեղեկացրել է, որ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ
տրվել է մսամթերքի իրացման գները մեկ օրվա ընթացքում կարգավորելու հանձնարարական, որից
հետո կդիմի կտրուկ քայլերի։