Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ մասնակցելու
է Երևանի ավագանու ընտրություններին։
Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութի
միջոցով։
«Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ մասնակցելու եմ սեպտեմբերի
17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին»,-ասել է Մարությանը՝ հավելելով,
որ իրենց թիմը չունի մեծ գումարներ, «անձնական օլիգարխներ», վարչական լծակներ, բայց
համոզված են, որ քաղաքացիների հետ կարող են ամեն ինչ։