11 Հոկ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անկարայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ակցիայի

Անկարայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ակցիայի

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ Cumhuriyet Halk Partisi-ն (Ժողովրդահանրապետական  կուսակցություն- CHP)  այսօր Անկարայում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացրել: Կուսակցության փոխնախագահ Մուրատ Բաքանի խոսքով՝ Անկարայի Տանդողան հրապարակում հավաքվել էր մոտ 50․000 մարդ. գրում է Le Monde-ն։

Ցուցարարները ծածանում էին թուրքական դրոշներ և կրում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարով շապիկներ։

CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելը ելույթում հայտարարել է, որ ժողովուրդը բողոքում է կուսակցության դեմ տարվող «դատական հեղաշրջման» դեմ։ Երկուշաբթի նախատեսված դատական նիստին հնարավոր է չեղյալ հայտարարվեն 2023թ․ նոյեմբերի համագումարի արդյունքները, որտեղ Օզելը ընտրվել էր կուսակցության ղեկավար։

Ընդդիմությունը համոզված է, որ գործի հիմքում կան քաղաքական դրդապատճառներ և ուղղված է CHP-ի թուլացմանը, որը 2024-ի տեղական ընտրություններում մեծ հաղթանակ տարավ Էրդողանի ղեկավարած կուսակցության նկատմամբ։

Հանրահավաքի ընթացքում ցուցարարները վանկարկում էին «Էրդողան, հրաժարական»

Ռազմագերիներ