
Մադրիդում պաղեստինամետ ցուցարարների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել
Կիրակի Մադրիդում պաղեստինամետ ցույցի ժամանակ ցուցարարները ներխուժել են «Վուելտա Իսպանիա» հեծանվավազքի ուղի, հարվածել ոստիկաններին և շուռ տվել անվտանգության մետաղե ցանկապատերը։ Տեղում լսվել են պայթյուններ, փողոցները լցվել են ծխով: Ոստիկանությունը գործի է դրել մահակները. գրում է РИА Новости-ն:
Ցուցարարների գործողությունների հետևանքով հեծանվավազքի եզրափակիչ փուլը ընդհատվել է:
Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտարարել էին, որ ավելի քան 1500 ոստիկան կպաշտպանi կարգը՝ ի պատասխան իսրայելական թիմի մասնակցության դեմ ցույցերի։
16-րդ փուլի հեռավորությունը կրճատվել էր 8 կիլոմետրով, քանի որ ցուցարարները, պաղեստինյան դրոշներով, ճանապարհը փակել էին վերջնագծից 3 կիլոմետր առաջ։ Սեպտեմբերի 3-ին 11-րդ փուլը նույնպես կանգնեցվել էր նույն պատճառով, և փուլի հաղթող չի եղել։