«Մայր Հայաստան» շարժումը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին․ Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին.
ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շարժման համակարգող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Անդրանիկ Թևանյանը։
Նա նշել է, որ Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում ենք որպես
ամբողջական իշխանափոխության և երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն։
«Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում և ուզում ենք կանխել
Հայաստանի գահավիժումը»,- նշել է նա։