
Հռոմի պապ Լևոն XIV-ը նշել է 70-ամյակը
Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի դարձել է 70 տարեկան․ գրում է Euronews–ը։ Նա օրհնել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքին հավաքված հավատացյալներին և շնորհակալություն հայտնել բարեմաղթանքների համար: «Սիրելիներ, գիտեք՝ այսօր ես 70 տարեկան եմ դարձել։ Շնորհակալ եմ Տիրոջը, ծնողներիս և բոլոր նրանց, ովքեր ինձ հիշել են իրենց աղոթքներում», – ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Նրա ելույթի ավարտին Սուրբ Պետրոսի հրապարակը լցվել է ծափահարություններով․ հարյուրավոր մարդիկ անգլերեն, իտալերեն և իսպաներեն «Շնորհավոր ծնունդդ» գրությամբ պաստառներ են պարզել, փուչիկներ և շնորհավորական ցուցանակներ։