27 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ

Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը) Ադրբեջանի
կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ դեղորայքի ու սննդի խիստ
սղությամբ և շարունակական սթրեսով պայմանավորված՝ պաշարված Արցախում նախորդ տարվա համեմատ
աճել են մի շարք հիվանդություններից բարդացումների ցուցանիշները։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում
են, որ 7 ամսվա (հունվար-հուլիս) ընթացքում ընդհանուր մահացությունների շարքում․ արյան
շրջանառության համակարգի հիվանդություններից արձանագրվել է մահացության աճ՝ ավելի քան
2 անգամ, ներառյալ՝ սուր և քրոնիկ սրտային անբավարարությունից մահերի աճ՝ 66%-ով, սրտամկանի
սուր ինֆարկտից՝ 20,8%-ով, ուղեղի կաթվածից՝ 8,8%-ով։