
Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում արժանացել է «Ոսկե խաղակոշիկին»
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է «Ոսկե խաղակոշիկ»՝ որպես Սաուդյան Արաբիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
«Ալ-Նասրի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է 2024/2025 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկ»-ը՝ երկրորդ անգամ անընդմեջ։ Մրցանակը նրան հանձնել է «Ալ-Նասրի» նախկին ավագ և ակումբի պատմության լավագույն ռմբարկու Մաջիդ Աբդուլան», – նշվել է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Սաուդյան Արաբիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 30 խաղի, որոնցում խփել է 25 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Հարձակվողը «Ալ-Նասրի» կազմում խաղում է 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։