
Թրամփի հատուկ դեսպանորդը 120 միլիոն դոլարով վաճառել է իր ընկերության բաժնետոմսերը․ Bloomberg
ԱՄՆ նախագահի խաղաղապահ առաքելությունների հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը վաճառել է Witkoff Group ընկերությունում իր բաժնեմասը 120 միլիոն դոլարով․ այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով նրա ֆինանսական հայտարարագրին։
Ըստ գործակալության՝ Վիտկոֆն այս քայլին է դիմել՝ ԱՄՆ վարչակազմում իր աշխատանքի և գործարար գործունեության միջև շահերի հնարավոր բախումից խուսափելու համար. հայտարարագիրը ներկայացվել է օգոստոսին։ Bloomberg-ը նշել է, որ փաստաթղթում հունիսի 30-ը նշված է որպես ԱՄՆ նախագահի խաղաղապահ առաքելությունների հատուկ դեսպանորդի աշխատանքի մեկնարկի ամսաթիվ։ Միևնույն ժամանակ՝ Վիտկոֆը սկսել է աշխատել Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի թիմում դեռևս երդմնակալությունից առաջ։
Ըստ տեղեկության՝ հատուկ դեսպանորդի հայտարարագրված ակտիվները գերազանցում են 350 միլիոն դոլարը։ Ի թիվս այլ բաների՝ Վիտկոֆը բաժնեմաս ունի SpaceX, Cisco Systems և Uber Technologies ընկերություններում։ Հատուկ դեսպանորդը նաև նշել է, որ ունի ավելի քան 31 միլիոն դոլարի պարտքեր, որոնց մեծ մասը կապված է ինքնաթիռի գնման համար վարկերի հետ։