25 Նոյ
2024
8.5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավատում ենք, որ ի հեճուկս հակամարտության կողմ չհանդիսացող երկրների մեկնաբանությունների՝ խաղաղության համաձայնությունը հասանելի է․ Միլլեր

Հավատում ենք, որ ի հեճուկս հակամարտության կողմ չհանդիսացող երկրների մեկնաբանությունների՝ խաղաղության համաձայնությունը հասանելի է․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության
խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ–ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
ՌԴ–ի արտգործնախարարության պաշտոնյայի, թե խաղաղության պայմանագրին հապճեպորեն գնալը
նոր կոնֆլիկտներ կստեղծի։ «Ռուսաստանին վերաբերող ոչինչ չենք կարող ասել։ Ավելին, ցանկանում
եմ խոսել այն երկրներից, որոնք ուղիղ են կապված հարցի հետ, որոնք հակամարտության կողմերն
են։ Մենք ուղիղ ենք աշխատում այդ երկրների հետ, հատուկ բանագնաց Բոնոն նախորդ շաբաթ
այցելել է տարածաշրջան, ուղիղ խոսակցություն ունեցել։ Եվ մենք հավատում ենք, որ, ի
հեճուկս հակամարտության կողմ չհանդիսացող երկրների մեկնաբանությունների, խաղաղության
համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակելու ենք աշխատել՝ հենց այս նպատակը հետապնդելով»,–
ասել է նա։ Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը
հայտարարել է, թե «Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու
փորձն ապագայում նոր կոնֆլիկտների կհանգեցնի, եթե այն արվի որակի և պատշաճ պատրաստվածության
հաշվին»։