
Labubu խաղալիքի արտադրողի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրում․ FT
Labubu-ի նկատմամբ հետաքրքրության անկումն արդեն իսկ իր հետքն է թողել տիկնիկներ արտադրողի բաժնետոմսերի վրա. հայտնում է Financial Times թերթը։
Սարսափելի Labubu խաղալիքներ արտադրող չինական Pop Mart ընկերության բաժնետոմսերի ապրիլից ի վեր ամենամեծ անկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին տպավորություն է, որ տիկնիկի հաջողությունը մարում է։
Բաժնետոմսերը միանգամից նվազել են գրեթե 9%-ով՝ չնայած այն պահպանել է տարեկան 180 տոկոս տարեկան աճը։
Թերթի փոխանցմամբ՝ վերլուծաբանները զգուշացնում են, որ Labubu-ի հաջողությունը կարող է ընկերությանը կախվածության մեջ դնել հնարավոր կարճաժամկետ միտումից՝ ասելով, որ ընկերությունը պետք է շարունակի թողարկել նոր հայտնի կերպարներ՝ իր վերելքը պահպանելու համար։